Հրայր Թովմասյանը չի օգտվում ծառայողական մեքենայից, բենզինից ու գումարը հատկացնում է բանակին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրրում է․

Անկախ այն բոլոր կեղծ լուրերից, որոնք պտտվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անվան շուրջ, այ­նուամենայնիվ, իրականությունն ասում է այլ բան։ Նույն ինքը՝ Հրայր Թովմասյանը, պարզվում է՝ երկար ժամանակ է, ինչ չի օգտվում իրեն պատկանող ծառայողական մեքենայից եւ մեքենայի համար նախատեսված բենզինից, ավե­լին՝ բոլոր այդ գումարները հատկաց­նում է Հայոց բանակին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես բոլորս գիտենք, պատկերն այլ է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դեպքում։ Գրիգորյանը, չհաճախելով աշխատանքի, ստա­նում է 793 հազար դրամ աշխատա­վարձ, 240 լիտր բենզինի կտրոն։ Վեր­ջինս օգտվում է նաեւ ծառայողական մեքենայից։ Այստեղից կարելի է հետեւություն անել, թե որն է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջեւ տարբերու­թյունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով