ՀՀԿ-ն կմասնակցի՞ քարոզարշավին․ ինչ որոշում են կայացրել. «Ժողովուրդ»

«Չնայած ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը դեռ չի մեկնարկել, սակայն, ըստ էության, այն չի խոստանում աշխույժ լինել: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ եւ չմասնակցել քարոզարշավին:

Այսինքն՝ երբեմնի իշխանական ուժը «ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցելու: Այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում նշեց. «Որեւէ որոշում եւ քննարկում չկա դեռ: Բնականաբար, «այո»-ի շտաբում չենք կարող լինել, իսկ «ոչ»-ի հետ կապված էլ կքննարկենք եւ կասենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այս առումով չեզոքություն է պահպանելու եւ քարոզարշավին չի մասնակցելու նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը:

Թերթը մեկնաբանության համար դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, սակայն նա նշեց, թե չի քննարկել այդ հարցը պարոն Քոչարյանի հետ եւ չի կարող պատասխանել մեր հարցին: Ստացվում է` քարոզարշավին մասնակցող ուժերը քիչ են լինելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով