«Իշխանություններին կցանկանամ իմաստություն և խոհեմություն».Պավլիկ Փոլադյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
***
Կարծում եմ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի միջոցով ընդունվելուց հետո ներկա իշխանությունների գործողությունները կարող են որակվել որպես հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդված` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԵԼԸ): Կարծիքս փորձեմ հիմնավորել ստորև․

ՀՀ Սահմանադրության (այսուհետ՝ նաև Սահմանադրություն) 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՈՒ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությունը կարող է կատարվել միայն ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԵԼԸ` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՈՎ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԻՐԱՆԱԼԸ՝ պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

-Վերոնշյալ հոդվածների մեկնաբանությունից ակնհայտ երևում է, որ Սահմանադրության մեջ փոփոխվող հոդվածը կարող է միայն ընդունվել հանրաքվեի միջոցով, սակայն մինչ այդ Սահմանադրական փոփոխությունները պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս որոշի հանրաքվեի դրվող իրավական ակտի նախագծի ընդունման համապատասխանությունը Սահմանադրությանը:
-Սահմանադրության փոփոխության նախագիծը նախապես չի ներկայացվել Սահմանադրական դատարանին։

Ստացվում է, որ նշված փոփոխությունը առանց նախապես Սահմանադրական դատարան ներկայացնելու, հանրաքվելի միջոցով ընդունվելու դեպքում, կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված կարգով։

Իշխանություններին կցանկանամ իմաստություն և խոհեմություն, այն, ինչ Քրիստոս սովորեցնում էր, երբ ասում էր՝ եղեք աղավնիների նման բարի, բայց օձերի նման խորագետ։ Ձեզ խորագիտություն է հարկավոր, բայց ոչ խորամանկություն։

Փաստաբան  Պավլիկ Փոլադյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով