Իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընտանիքը ժամանակին եղել է կոռուպցիոն գործերի մեջ

4news.am-ը հաղորդագրություն է ստացել պաշտոնական էջին մի օգտատիրոջ կողմից, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Կարեն Սարուխանյանի ընտանիքը ժամանակին եղել է կոռուպցիոն գործերի մեջ Կոռուպցիոն դրսևորում է նաև հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը։ Կարեն Սարուխանյանը 2009-2018թթ. եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ, 2008-2012թթ.՝ Գյումրու պետական բժշկական քոլեջի բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս: 2013թ. սովորել է ԵՊՀ մագիստրատուրայում, կենսաֆիզիկոս է: Պատգամավորը հասցրել նույն ժամանակահատվածում ե՛ւ դասախոսել, ե՛ւ «կրթվել»։ Ի դեպ «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրենը եղել է Կարեն Սարուխայանի մորեղբայրը՝ Մանվել Խոջումյանը,ով էլ Կ․Ս-ին դպրոցում տեղավորել էր աշխատանքի։ Իսկ ահա Կ․Ս մայրը աշխատում է Գյումրու պետական բժշկական քոլեջում, այդտեղ էլ մայրն է նրան տեղավորել։ Հավելենք Բյուրակնի միջնակարգ դպրոցում,որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատում է նայեվ Մանվել Խոջումյանի որդին։ Մանվել Խոջումյանը ներկա պահին մեղադրվում է թմրամոլ լինելու մեջ, և դատական պրոցեսի մեջ է գործը։ Ստացվում է պատգամավորը իր հարազատների ղեկավարած կրթական հաստատություններում դասավանդել է միաժամանակ սովորելով ԵՊՀ-ում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4news.am-ը  «Դատալեքս»-ում ստուգեց ինֆորմացիան,կապված Մանվել  Խոջումյանի դատական պրոցեսի հետ  կապված,որը համապատասխանում էր իրականությանը և որում ասվում է`

««Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Մանվել Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել ու պահել զգալի չափերով` 6.64 գրամ ընդհանուր քաշով,տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է քննիչի գործողությանը.»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով