Քաղաքական սպասելիքների դաշտից վերացավ մարդկանց ամենա կարևոր սպասելիքը`աշխատատեղերի բացման հարցը:
Լուծված կարելի է համարել այս կարևոր հարցը,մարդկաց այլևս չի հետաքրքրում աշխատատեղերի հարցը,նույնիսկ մոռացել են,որ միշտ բոլոր իշխանություններից եղել է գլխավոր մի պահանջ `բացել աշխատատեղեր և լուծել աշխատանքի հարցը:Նիկոլը իր «աննախադեպերով»,անցյալի հետ «կռիվ» տալով լավ էլ շեղեց մարդկանց գլխավոր պահանջներից:
Հիմա նույնիսկ քաղաքական լեքսիկոնից է դա դուրս եկել,մարդիկ զբաղված են հայհոյելով,անիծելով,իրար «թաղելով» ու՞մ է հետաքրքիր աշխատանքն ու աշխատատեղը:Էդ ո՞ր քաղաքական գործիչն է այսօր բարձրացնում այդ հարցը կամ ո՞ր քաղաքացին է դրա վերաբերյալ բան պահանջում:
Աշխարհի յուրաքանչյուր կառավարություն կերազեր նման անտարբեր վերաբերմունքի հանդիպեր հասարակության կողմից աշխատատեղերի հարցում,ինչն ակնհայտ է այսօր Հայաստանում: