Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Երբ հանրությանը մանիպուլացնելու փորձերը բարոյական սահմաններ չունեն!
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ստորեւ ներկայացված նկարը վերցված է նախագահականում նախարաների երդմնակալության արարողության տեսագրությունից։ Իմ կողմից շատ հարգված եւ պարկեշտ քաղաքական գործիչ պարոն Արծվիկ Մինասյանի ձեռքսեղման պահն է վարչապետի հետ։
Բնականաբար, ստոպկադրը հնարավորինս մանիպուլյատիվ է, /ստորեւ՝ մեկնաբանություններում կտեղադրեմ ամբողջական տեսագրությունը/, սակայն առավել ստորություն եւ մասնագիտական արժանապատվության բացակայություն է այսպիսի նկարը հանրությանը հրամցնելը՝ նշելով, որ նկարում պատկերված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Այս նկարը տարածած եւ՛ լրատվամիջոցները, եւ՛ պաշտոնատար անձինք պետք է հանդես գան հերքմամբ, եւ ներողություն խնդրեն եւ՛ պարոն Մինասյանից, եւ՛ պարոն Թովմասյանից։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
……………..
Ստորեւ ներկայացնում ենք նաև տեսանյութը, նախագահականում նախարաների երդմնակալության արարողության տեսագրությունից:
Հիշեցնենք,որ Արման Բաբաջանյանը կեղծել էր Արծվիկ Մինասյանի լուսանկարը,հրապարակելով,որպես Հրայր Թովմասյան