Monthly Archives: Հունվարի 2020

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը և հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020 թվականի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը և բողոքը։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի… Կարդալ ավելին »

Արծվիկ Մինասյանը և նրա փաստաբանը մանրամասներ են ներկայացնում Ա. Բաբաջանյանի դեմ հայցադիմումի վերաբերյալ. ասուլիսը՝ ուղիղ

Տեղի է ունենում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հայկուհի Սեդրակյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները ներկայացնում են մանրամասներ ՀՅԴ-ի՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցադիմումի ընթացքի վերաբերյալ: Հիշեցնենք ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթն է, որի ժամանակ վերջինս Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը կորցնում է իշխանությունը.tert.am

tert.am-ը գրում է Հունվարի 28-ին «ՎԵՏՕ» շարժման և «Ադեկվադ» միաբանության անդամներին Ոստիկանություն բերման ենթարկելու փաստն ու դրա արձագանքներն էլ ավելի են խաթարել հանրային քաղաքական՝ առանց այդ էլ անհանգիստ մթնոլորտը։ Մարդիկ հարց են տալիս՝ ինչո՞ւ փչացնել այդ օրվա մթնոլորտը։ Ի վերջո, ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի ուզածը։ Մի կողմից պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն սկսել է վտանգ… Կարդալ ավելին »

Արթուր Վանեցյանին հրավիրել են հարցաքննության

«Հրապարակ»–ի տեղեկություններով,  երեկ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Նրան հրավիրել են գաղտնալսումների գործով, որը մոտ մեկ տարի սառեցված էր, սակայն փակված չէր։ Վանեցյանին հարցաքննելու եւ առհասարակ՝ վերջին հետապնդումների հրահանգներն իջեցվում են անձամբ Նիկոլ Փաշինյանից։ Իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ Վանեցյանի վերջին շրջանի գործողություններից։ Իշխող… Կարդալ ավելին »

ԱԳՆ հայտարարությունը տագնապի տեղիք է տալիս․ «Հրապարակ»

«Երկօրյա քննարկումներից հետո երեկ Ժնևում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Անջեյ Կասպրշիկը։ Պոստ ֆակտում մի հայտարարություն տարածվեց, որի տողատակերում և ձևակերպումների նրբերանգներում երեկ հայ և ադրբեջանական հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ընդ որում, ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը որոշակիորեն տարբերվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարբերակից, որտեղ… Կարդալ ավելին »

Ողջ գիշեր Փաշինյանը հինգ րոպեն մեկ ռեժիմով SMS-ներով «հախուռն» «ռմբակոծել» է իր թիմակիցներին.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի` Կապանից արձակած հրովարտակի` ընդդեմ Հրայր Թովմասյան, «անհամաչափ» գրչային հարված. լսել է Ստեփանավանում, երբ «էլիտան» մասնակցում էր Սուրեն Պապիկյանի հորեղբոր հոգեհանգստի արարողությանը: «Էլիտան» ահավոր ընկրկել, զարմացած միմյանց են նայել` «էլի ի՞նչ է հորինել»՝ մտածել են: Ողջ գիշեր Փաշինյանը հինգ րոպեն մեկ ռեժիմով SMS-ներով «հախուռն» «ռմբակոծել»… Կարդալ ավելին »

Մերժեցին պետականություն ունենալու հայի իրավունքը Պարտավոր ենք գտնել հակաթույնը

Երբ մեկ տարի ութ ամիս առաջ նիկոլականությունը մերժեց նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին, մարդիկ մտածում էին, որ արժանի են, որ այո, պետք էր մերժել, քանի որ մի շարք օբյեկտիվ, իրական եւ նաեւ որոշ սուբյեկտիվ ընկալումներ ունեին իշխանության մասին։ Մի մասը կոնկրետ պատճառներով էր դժգոհ, մի մասին զզվացրել էին որոշ մանր եւ միջին, երբեմն նաեւ՝ խոշոր չինովնիկներ, օլիգարխներ,… Կարդալ ավելին »

Ավտոմեքենաների շուկայի փլուզում տեղի կունենա՞, թե՞ պետությունը կմիջամտի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում վարչապետը եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շատ են թմբկահարում, թե իրենց աշխատանքի շնորհիվ է, որ պետական բյուջեում հավելյալ հարկային մուտքեր են գրանցվել։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճի եւ բյուջե մուտքագրվող գումարների ավելացման հարցում մեծ դերակատարություն է ունեցել երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման գործընթացը, որը… Կարդալ ավելին »

Ավազակային հարձակում Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով` 2020թ. օգոստոսի հունվարի 29-ին, Երևան քաղաքում գործող հանրախանութի 25-ամյա հսկիչ-գանձապահը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հունվարի 29-ին… Կարդալ ավելին »