Արթուր Վանեցյանին հրավիրել են հարցաքննության

«Հրապարակ»--ի տեղեկություններով,  երեկ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։ Նրան հրավիրել են գաղտնալսումների գործով, որը մոտ մեկ տարի սառեցված էր, սակայն փակված չէր։ Վանեցյանին հարցաքննելու եւ առհասարակ՝ վերջին հետապնդումների հրահանգներն իջեցվում են անձամբ Նիկոլ Փաշինյանից։ Իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ Վանեցյանի վերջին շրջանի գործողություններից։

Իշխող ուժին հատկապես անհանգստացնում է ԱԱԾ նախկին տնօրենի՝ քաղաքականություն մտնելու հեռանկարը եւ քննչական հրավիրելով փորձում են զսպել նրա հավակնություններն ու հասկացնել, որ ակտիվանալու դեպքում՝ իրենք էլ «կակտիվանան»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակ»- ը մեկնաբանություն  է խնդրել Քննչականից, որը ստանալուն պես կհրապարակի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով