Daily Archives: 28.01.2020

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ

Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին: Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթական… Կարդալ ավելին »

«Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին». Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»:

Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը

  «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել, այս մասին ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Նա Արցախից գալիս էր Երևան», – ասաց Նարեկ Սամսոնյանը։  

«Այս մեթոդներով չեք կարող լռեցնել այլակարծությունը».Արմեն Աշոտյան

Շատ խոսուն է, երբ մեզ արտաքին թշնամուց պաշտպանող Հայոց բանակի օրը այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամանք հրահրել, պայքարել սեփական պետության դեմ եւ առեւանգում են Նարեկ Մալյանին։ Այս մեթոդներով չեք կարող լռեցնել այլակարծությունը։ Մյուս անգամ փորձեք միանգամից գնդակահարել։ #խունտա #policestate #StopRepressions #StopPopulism Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը. Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական բանակը մեր միասնական ուժն ու մեր հավաքական արժանապատվությունն է, մեր անվտանգ կյանքի թիվ մեկ երաշխիքը: Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը: Փա´ռք Հայոց Բանակին: Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը: Փա´ռք Արցախի Հանրապետությանը»: