Daily Archives: 27.01.2020

​​​​​​​Ըստ Փաշինյանի, Հայ եկեղեցու պատմություն առարկայի առանձին դասավանդումը քայքայլիչ գործունեություն է.«Իրավունք»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ բուհերում «Հայոց լեզու» առարկայի պարտադիր դասավանդմանը եւ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցմանը: «Այսօր մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ մեզ ասում են հետեւյալը՝ ոնց բա  Հայոց լեզվի ուսուցումը  բուհում պարտադիր  չեք դարձնում, բա մեր երեխեքը որտե՞ղ են… Կարդալ ավելին »

3000 դոլարով 1կգ սև իկռա առնող Վարչապետը

Անհամաչափ փաստերից խոսացիք չդիմացա… Ուրեմն սա մեր առաջին ձեռից, խիստ հավաստի աղբյուրի փոխանցած լուրն ա, որը էսօր չէ, որ պետք ա հրապարակեի, բայց դե Նիկոլը անհամաչափություն էր ուզում: Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր Վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն… Կարդալ ավելին »

ՄԻՊ հայտարարությունը՝ Հրայր Թովմասյանի դստեր վերաբերյալ գրառման մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում գրում է. «Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։ Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։ Որևէ… Կարդալ ավելին »

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է կատարվել

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ հունվարի 26-ին մատուցվել է  Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջը։ «Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության… Կարդալ ավելին »

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի ավագանու անդամի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպի առնչությամբ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «ԻՄ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական այմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպին: Հայտարարությունը՝ ստորև. «Հարգելի քաղաքացիներ, Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք… Կարդալ ավելին »

Հենրիկ Հարթենյանը վայր կդնի ավագանու մանդատը և կհեռացվի ՔՊ-ից․ աղբյուր. politik.am

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Politik.am-ի տեղեկությունների համաձայն հասարակական աղմուկից հետո ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից։ Ի դեպ ՔՊ մամուլի խոսնակ… Կարդալ ավելին »

Նայեք,ովքեր ինչից են խոսում ու դատապարտում,պարոնայք իշխանականներ սկսեց ձեր վարչապետից

ՔՊ-ականները մի կպած հայտարարություններ են տարածում անընդունելի համարում «Իմ Քայլը» ավագանու անդամ, իրենց կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը ու պատմում,որ այն հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին:Բայց զավեշտը այն է ,որ նաև ասում են «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են»: Էդ նոր հիշեցիք՞,որ էդպիսի բան կա աշխարհում,որ չի կարելի նման բաներ… Կարդալ ավելին »