ՄԻՊ հայտարարությունը՝ Հրայր Թովմասյանի դստեր վերաբերյալ գրառման մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում գրում է.

«Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։

Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։

Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարն ու գրել .«Ժողովուրդ ջան, ձեզ տեսնեմ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով