Daily Archives: 18.01.2020

Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցի հիմնական թեման եղել են ՍԴ վաղ կենսաթոշակի օրենքի մեխանիզմները: Բուքիքիոն ասել է. «Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի սահմանադրական կարգի պահապանն է, ՍԴ նախագահները հանձնաժողովի գործընկերներն են, ուստի իրենք թույլ չեն տա, որ նրանց վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն, անձեռնմխելիության նորմերը ոտնահարեն»,- ասաց ՍԴ… Կարդալ ավելին »

Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախկին օգնական Վահագն Բոյաջյանից հետաքրքրվել է, թե որ արժանիքի համար է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն անվանական զենք նվիրել, որի մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը:  Ի պատասխան` Վահագն Բոյաջյանը հայտնել է. «Այդ տեղեկությունը սուտ է, ես երբեք որևէ մեկից զենք, առավել ևս՝ անվանական,… Կարդալ ավելին »

Ամանորն անցել է, հիմա արդեն կարելի է բնակչությանը պատրաստել գազի գնի բարձրացմանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Գազի գնի հարցը հանրության համար ամենանուրբ թեմաներից մեկն է, քանի որ այն ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Այդ է պատճառը, որ 2018 թվականից խոսվում է ռուսական կողմի հետ բանակցությունների և ամեն գնով գազի գնի թանկացումից խուսափելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, ռուսական «Գազպրոմը» 2019 թ. հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի… Կարդալ ավելին »

«Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերն իրականում նկարահանվել են ուրիշ վայրում». պաշտպան

  «Եթե առողջությանը սպառնացող վտանգը վերանա, գեներալը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ: Տեխնիկական այլ խնդիրներ են նաև առաջացել՝ կապված սարքավորումները միացնելու հետ, քանի որ արդեն անոթային խնդիրների հետ գործ ունենք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ ասաց վերջինիս պաշտպան Արսեն Մկրտչյանը: Վերջինս նշեց, սակայն, որ հիմա, բնականաբար, բուժման էֆեկտիվությունն ավելի բարձր է, որովհետև թեկուզև վերակենդանացման բաժանմունքում… Կարդալ ավելին »

Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներ

Ինչպես հայտնի է՝ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Քիչ առաջ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նրա  մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1-ին մասով` ինքնասպանության հասցնելը։ ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից: Մեր… Կարդալ ավելին »

Սրբապիղծների շքահանդեսը բոլորիս տեսանելի տիրույթում է.Վահան Բաբայան

Սրբապիղծների շքահանդեսը բոլորիս տեսանելի տիրույթում է: Մենք միասին ապրում ենք մի քաղաքում,որտեղ ուրախանում են մարդկային կյանքի կորուստներով,ողբերգություններով,անում են կոնսպիրալոգիական «վերլուծություններ»,տարոսներ մաղթում և վայրահաչում ու հեգնում են ցավ ապրող մարդկանց:Հարցումներ անում դեռ դիակը չսառած երիտասարդի մասին: Սա հենց երևի թե այն «նոր Հայաստանն» է,որի մասին այդքան խոսում էիք: Մարդիկ դարձել են անհոգի,չար,բացասական տրամադրված:Ինչքան զզվելի է նայել,թե… Կարդալ ավելին »