Daily Archives: 16.01.2020

«Նիկոլ կարդա,ու միշտ հիշի».Հարություն Հարությունյան

  Նիկոլ կարդա,ու միշտ հիշի. Սերժ Սարգսյանի մասին ստեր ու վիրավորանքներ պարունակող հրապարակումներին միշտ ցավով ու ջղայնությամբ ենք վերաբերվել,բայց ինքը մեզ միշտ չի թողել որևէ քայլ անել`բացատրելով,որ ինքը մենակ մեր`կռված տղերքի հրամանատարը չի,որ ինքը նախագահ է,և բոլորի նախագահն է`բոլոր սիրողների և բոլոր ատողների:Բայց մոտ գնալ մեր հրամանատարի ընտանիքին թույլ չէնք տա,և շատ կոշտ կպատժենք,ու հաստատ… Կարդալ ավելին »

Արդյո՞ք Նաիրի Բ/Կ-ում Փաշինյանն անցել է հոգեբուժական հետազոտություն և արդյո՞ք նա իրոք «կատարյալ առողջ» է.Նարեկ Սամսոնյան

  Երեկ Արմենպրեսը բավականին բարձրագոչ հայտարարություն արեց և մեզ բոլորիս ավետեց, որ Փաշինյանը ԿԱՏԱՐՅԱԼ առողջ է: Սակայն իմ տեղեկություններով, Նաիրի Բ/Կ-ն հոգեբուժական հետազոտության ծառայություններ չի մատուցում, իսկ Փաշինյանի հոգեկան առողջության հարցը կախված է օդում: Փաշինյանի հոգեկան հիվանդություն ունենալու թեման այն աստիճանի ակտուալ է, որ անգամ նա իր ընտանեկան թերթում մի քանի օր առաջ գրած հոդվածով անընդհատ… Կարդալ ավելին »

Երևանի խոշոր իրացման ցանցերն անցել են սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 15-ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում: Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք: Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում… Կարդալ ավելին »

Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց մի խումբ քաղաքացիների

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին: Շարքային կազմի պարտադիր զինծառայության տարկետում տրվեց բակալավրի կրթական ծրագրով, մագիստրատուրայի կրթական ծրագրով, ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող 16 անձանց, որոնք ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում: Նրանք տարկետում են ստացել 1-4 տարի ժամկետով՝… Կարդալ ավելին »

«Անթույլատրելի ենք համարում տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը պիտակավորելու գործելաոճը».Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և… Կարդալ ավելին »

Ակտիվիստները գնում են բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է Մանվել Գրիգորյանը

Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներից հայտնի ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ փոքր խմբով շարժվում են դեպի «Նաիրի» ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է ԱԺ նախկին պատգամավորը: Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներից հայտնի ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ փոքր խմբով շարժվում են դեպի «Նաիրի» ԲԿ, որտեղ… Կարդալ ավելին »

Փաշինյանին քննադատած երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն. վերջինիս քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանին, (ով ՖԲ լայվի միջոցով քննադատել էր Աջափնյակի թաղապետին), հունվարի 15-ին առանց ծանուցագիր ուղարկելու հրավիրել են ոստիկանություն՝ պատճառաբանելով որ նա հաղորդում է տվել հանցագործության մասին, իսկ ահա օրվա երկրորդ կեսին. Կոտայքի մարզում գործող «ԾԻՐԱՆԻ» ԱՅԳԻ-ՌԵՍՏՈՐԱՆ-ի մենեջերը (որտեղ Արսենը աշխատում էր որպես մատուցող) փոխանցել է, որ նա քաղաքական հայացքների պատճառով՝ այլեւս հեռացված է աշխատանքից,-այս… Կարդալ ավելին »

«Ժողովրդից դեռ չեք վախենում, Աստծուց վախեցեք».Արմեն Աշոտյան

Լրատվամիջոցների հաղորդմամբ այսօր հայտնի դարձավ, որ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները կաթվածահար են կառավարության պատճառով: Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ, քանզի անկախ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Մայր տաճարի վերոնորոգման աշխատանքները… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանի բուժզննման արդյունքները հնարավորություն տվեցին Նիկոլին համոզվել, որ Մանվել Գրոգորյանն իրապես վերակենդանացման բաժանմունքում է».Աննա Միրտչյան

Օդում կախված համընկնումները Վարչապետի աթոռին նստած կատարյալ առողջ անձը (գոնե ֆիզիկապես) իր բուժզննումը լրիվ պատահական կազմակերպել է նույն բժշկական կենտրոնում, որի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում Մանվել Գրիգորյանը։ Ու էլի շատ պատահական համընկնումների արդյունքում միայն Նիկոլ Փաշինյանի «բուժզննման» ավարտից հետո դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդություն է ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանի բուժզննման արդյունքները հնարավորություն տվեցին Նիկոլին… Կարդալ ավելին »

Դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին դատարանի որոշումը. «Փաստինֆո»

Դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։ Նրա փոխանցմամբ՝ բողոքի քննությունը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դաինելյանին։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: