10 սցենար, որոնք հանգիստ կարող են կիրառվել Ռ. Քոչարյանի աջակիցների դեմ պայքարը հոգեհուզական դրամայի վերածելու համար:
ԳԱՂՏՆԻՔԸ բացահայտված է 2
Նորակառույց մայրաքաղաքի ողբերգական անկումը
ՔԱ 69 թ. հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան մայրաքաղաք Տիգրանաերտի մատույցներում տեղի ունեցավ հայ-հռոմեական ճակատամարտ, որն ավարրտվեց Տիգրան Մեծի բանակի պարտությամբ: Հայկական բանակը երկար ռազմերթից հետո հանգստի կարիք ուներ, իսկ հռոմեական զորքերի հրամանատար Լուկիոս Լուկուլոսը զրկեց նրան այդ հնարավորությունից՝ անսպասելի հարձակում գործելով թիկունքից և ճակատից: Ծանր կորուստներ կրելով Տիգրանի բանակը ստիպված էր նահանջել:
Ճակատամարտի ելքը վճռեց նաև մայրաքաղաք Տիգրանակերտի ճակատագիրը: Քաղաքաը պաշտպանող օտար վարձկանները՝ հույն Մանկայոսի գշխավորությամբ, կաշառվելով Լուկուլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին դարպասները բացեցին հռոմեացիների առաջ: Փաստորեն քաղաքը գրավվեց ստոր դավաճանությամբ: Նորակառույց քաղաքը բարբարոսաբար ավերվեց ու թալանվեց:
Կարիք կա՞ հիշեցնելու, թե ում աջակիցներն էին Մանկայոսն ու օտար վարձկանները, ինչ քաղաքական կապեր ու հայացքներ են ունեցել…)