Տարօրինակ գողություն Երևանում. Hyundai Elantra ավտոմեքենայի դուռը մեքենայի վրայից պոկել ու գողացել են.

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղում աշխատել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատռաստվում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև կոտրած ապակիների մնացորդներ։

Մանրամասն`shamshyan.com կայքում

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով