«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ իշխանությունների կտրուկ սրացումը հիմնավորում ունի: Վերջին շրջանում քաղաքական ուժերից շատերը, մեր տեղեկություններով, Վանեցյանին ուղղակի եւ անուղղակի մեսիջներ են ուղարկում՝ վերջինիս առաջարկելով մտնել քաղաքական դաշտ՝ խոստանալով նրան ամեն ինչով աջակցել, որ քաղաքական բեւեռ ձեւավորվի երկրում, եւ ընդդիմության դատարկ դաշտը լցվի:
Այս քննարկումների մասին հստակ տեղեկությունների տիրապետող իշխանություններին այս կոնսոլիդացիայի հեռանկարը սարսափեցրել է, եւ չի բացառվում, որ առաջիկայում քրեական հետապնդման թիրախ դառնա նաեւ Վանեցյանը: Կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանությունն իր հակառակորդների դեմ պայքարի 2 ձեւ գիտի՝ քրեական գործեր եւ ֆեյքային հարձակումներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: