«Նիկոլի ժամկետանց տոնածառը». Աննա Մկրտչյան

Նիկոլի ժամկետանց տոնածառը

2020 թվականի հունվարի 22-ի դրությամբ, իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանի կարծիքով, երկրում ուշադրության արժանի միակ խնդիրը Ամանորին արված ծախսն էր։
20 րոպե փորձում էր համոզել, որ անհիմն չեն ծախսերը։ Բայց, ասեմ՝ ստացվեց ուղիղ հակառակը։ Սուտ թվեր, անհասկանալի իրադարձություններ իբր թե տրամաբանական շղթայում։
Մարդը Երևանին հատկացված ու նույնիսկ անզեն աչքով երևացող այն փաստը, որ գումարներն ըստ նշանակության չեն ծախսվել, հիմնավորում է մարզերում իբր միլիոնավոր դրամաշրջանառության փաստը։
Ու նույնիսկ դա, անում անհասկանալի ու իրականության հետ կապ չունեցող թվերով։
Փաստորեն, դա է պատճառը, որ
հրապարակի տոնածառը չեն հավաքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ, եթե մի բառով ու մաքսիմալ անկեղծ, ապա այս հերթական անհեթեթ լայվով ասեց, որ լավ ենք արել ծախսել ենք։ Իսկ մյուս տարի ավելի շատ ենք ծախսելու։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի թվերն ու շրջանառությունը երևի իր ու իր մերձավորների ստացած պարգևավճարների մասին էր։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով