Հայտնի ու անհայտ առեղծվածները «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ -ում

Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայտնի ու անհայտ առեղծվածները «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ -ում

Սույն թվականի հունվարի 14-ին կայանալու է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ- ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը։ Մրցույթի մասնակցության համար դիմել է ներկայիս գործող տնօրենը, Ժորժիկ Սերոբյանը(ՇՊՀ ռեկտորի ապօրինի նշանակված ԺՊ Երվանդ Սերոբյանի որդին) և այլք։ Ժորժիկ Սերոբյանը երկար տարիներ աշխատել է վերոնշյալ հիվանդանոցում և լավ վերաբերմունքի արժանացել տնօրենի կողմից, բայց փաստորեն Սերոբյան ընտանիքի համար <<հուդդայականությունը>> բնորոշ հատկանիշ է, ժամանակին հայրն էլ ուրացավ իրեն պաշտոն տվողին, զարմանալու ոչինչ չկա, նույն կերպ էլ վարվեց պարոն Սերոբյանի քրոջ որդին Կարեն Պետրոսյանը՝ Վեհարանի վրա հարձակում գործելով. ինչ խոսք լավագույն ավանդույթները շարունակվում են։

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ- ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի հանձնաժողովի կազմը հաստատվելու է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի կողմից, այսինքն ստացվում է այնպես, որ հանձնաժողովի անդամները հայտնվելու են «քարի ու մեխի արանքում»՝ մի կողմից պետք է ապահովեն արդար և թափանցիկ ընտրություն, որը Նոր Հայաստանի «ձեռքբերումներից» մեկն էր լինելու, մյուս կողմից էլ կամա թե ակամա «հաճոյանալու» են մարզպետին, քանի որ քաղաքում տարածված լուրերի համաձայն Ժորժիկ Սերոբյանը և իր հորաքրոջ որդին մտերիմ հարաբերությունների մեջ են մարզպետի հետ, ավելին, չմոռանանք որ 2018 թվականի դեկտեմբերի ԱԺ ընտրություններին Կարեն Պետրոսյանի ու Սերոբյանների ընտանիքի աջակցությանը անգնահատելի և անձնուրաց էր հօգուտ Տիգրան Պետրոսյանի։ Այդ դեպքում ու՞ր է մնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այսուհետև <<խնամի, ծանոթ, բարեկամ>> համակարգը արմատախիլ է արվելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հորդորում եմ ԶԼՄ-ներին ուշադրության կենտրոնում պահել և լուսաբանել ընտրության թափանցիկությունը։
Պետք է նաև չմոռանալ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որի «հովանավորությունը» վայելելով վերոնշյալ անձինք, կարող են «պաշտոնի տեր դառնալ»։
Հ.գ. Հետաքրքիր է արդյո՞ք կկայանա ընտրությունը, թե քաղաքում տարածված լուրերի համաձայն, Ժորժիկ Սերոբյանի չընտրվելու դեպքում այն կհետաձգվի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով