Իրանում կործանվել է ուկրաինական Boeing 737 օդանավը. կա 180 զոհ

Հունվարի 8-ին, Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող՝ 180 ուղևորներով ուկրաինական օդանավը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը: Աղբյուրի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝ պատճառը «տեխնիկական խնդիրներն» են եղել: Պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Թեհրանի օդանավակայանի ղեկավարը՝ հայտնելով, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից կարճ ժամանակ անց: Կործանված օդանավը ուղևորատար Boeing 737 է, ներսում գտնվել են 167 ուղևորներ, մյուսներն անձնակազմի անդամներ են: Ինքնաթիռը Իրանի մայրաքաղաքից ուղևորվել է Կիև: Reuters գործակալության տվյալներով՝ օդանավում գտնվող բոլոր 167 ուղևորներն ու անձնակազմի 13 անդամները զոհվել են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով