Թղթե շերեփը և «Շերեփ» ռեստորանը

Մինչ հայ ժողովուրդը քննարկում է բդի ու վարչապետի «դուխով» կոչը հրապարակում լսող հնդիկների թեման, տարածաշրջանում թեժ զարգացումներ են տեղի ունենում։ Դրանք է՛լ ավելի թեժանալու միտում ունեն։ Մեզ համար շատ նեղ «լուֆտ» կա։

Դոնալդ Թրամփը մինչև վերջ տանում է պրոիսրայելական գիծը։ Իրանցի խարիզմատիկ զինվորականի սպանությունը շղթայական ռեակցիայի կարող է բերել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սուլեյմանիի սպանությունը կարող է մերձավոր արևելքում կատարել այն ֆունկցիան, որը կատարեց Ավստրիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը 1914–ին՝ պատճառ դառնալով 1–ին համաշխարհային պատերազմի մեկնարկին։

Թուրքական աշխարհը, բնականաբար, շտապելու է օգտվել Իրան–ԱՄՆ սուր հակամարտությունից։

Սարսափելի է պատկերացնելը, թե ինչպիսի անհամաչափություն կա ՀՀ իշխանությունների որակի ու մեր երկրի շուրջ առկա մարտահրավերների միջև։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով