Երեկ հրավեր ստացա մասնակից լինելու Media Center-ի կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Մարալիկի ծննդատան շուրջ ծավալվող իրադարձություններին

Երեկ հրավեր ստացա մասնակից լինելու Media Center-ի կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Մարալիկի ծննդատան շուրջ ծավալվող իրադարձություններին: Այսօր, քննարկումը սկսելուց մոտ մեկ ժամ առաջ զանգ ստացա Media Center-ի 012755898 հեռախոսահամարից և ինձ տեղեկացրեցին, որ քննարկումը հետաձգվում է:
Սակայն քննարկումը կայացել է և մասնակցել են պետական հատվածը ներկայացնող բոլոր բանախոսները, բայց իրենց հանդգնաբար ստելու արդյունքում ես չեմ մասնակցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար զանգահարեցի, որպեսզի հասկանամ իրենց ստախոսության իմաստը և ինձ պատասխանեցին, որ «նախարարությունը ասեց, որ փորձագետի հետ հաջորդ շաբաթ կլինի քննարկումը», որ ես մասնակցեմ…
Հաշվի առնելով խնդրի արդիականությունը, առողջապահության նախարարության կողմից վարվող անարդար քաղաքականությունը և Media Center-ի ստախոսությունը, ես և իմ աշխատանքային թիմը կներկայացնենք մեր տեսակետները այլընտրանքային միջոցով:

Հորդորում եմ պետական կառույցներին վերադառնալ կառուցողական աշխատանքի սկզբունքներին, իսկ լրատվական դաշտի ներկայացուցիչներին, մասնավորապես Media Center կենտրոնին՝ մնալ հավատարիմ լրատվության օբյեկտիվության և բազմակողմանի լուսաբանման սկզբունքներին:

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի  ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով