Դատավոր Արայիկ Մելքումյանն ԱՄՆ-ում քաղապաստա՞ն է խնդրել․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Արայիկ Մելքումյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: Սակայն դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ նա այնտեղ քաղաքական ապաստան է խնդրել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի փետրվարի 14-ին դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը. նրա լիազորությունները դադարեցվեցին: Եվ Մելքումյանը, չհաշտվելով իրականության հետ, իր ոտնահարված իրավունքների մասով դիմել էր Սահմանադրական դատարան, ու դեկտեմբերի 24-ին ՍԴ-ն բավարարեց բողոքն ու հակասահմանադրական ճանաչեց ԲԴԽ որոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասել է թե՝ ԲԴԽ-ն պետք է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնի եւ դատավորին վերականգնի իր նախկին պաշտոնում: Կվերականգնվի նախկին պաշտոնում, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն Արայիկ Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն ԱՄՆ-ում պարզապես սովորում ու աշխատում է, եւ հայտարարեց, թե դատավորի պաշտոնում վերականգնվելուց հետո վերադառնալու է Հայաստան:

Անդրադառնալով իր՝ սնանկ լինելու եւ պարտքեր ունենալու վերաբերյալ տեղեկությանը՝ հայտնեց. «Ինձ սնանկ ճանաչելու պատասխանատուն նախկին ԲԴԽ-ն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով