Բանակի ուտելիքից մինչև սահմանային լարվածություն․ մանրամասներ Տոնոյան- լուսավորականներ փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ուժային կառույցների հետ հանդիպումների շրջանակում երեկ մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Թերթի տեղեկություններով՝ նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին՝ որոշակի բաներ, իհարկե, պահելով լեզվի տակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի հենց սկզբում ՀՀ պաշտպանության նախարարի եւ խմբակցության պատգամավորների միջեւ պայման է կապվել, որ հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցներին մանրամասն տեղեկություն չտրամադրվի՝ երկրի անվտանգությամբ պայմանավորված:

Տեղեկացանք, որ ամենաակտիվը նախարարին հարցեր տալիս եղել է խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը, որը հորդորել է նախարարին ամեն ինչ անել բանակային վատ բարքերը վերացնելու համար:

Նշենք, որ թերթին մանրամասներ են հայտնի դարձել նաեւ հունվարի 13-ի՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ նույն խմբակցության պատգամավորների հանդիպումից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր տեղեկություններով՝ պատգամավորները ոստիկանապետից նախ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են օգնել ոստիկանությանը, որպեսզի իրենք հանրության շրջանում իրենց պաշտպանված զգան, քանի որ վերջիններս շատ հաճախ են «հալածվում»: Հանդիպումները սուր եւ ընդդիմադիր բնույթ չեն կրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով