«Այսօր ստացա պատասխանը, ըստ որի ձեր սրտի նախարարի արարքը հերթական անգամ խախտում է մարդու իրավունքները».Գևորգ Գրիգորյան

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ   Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է

-14․12․2019թ․-ին ձեր սրտի նախարարը իր ֆեյսբուքի կայքէջում հրապարակել է մի տեսանյութ (տե՜ս նկարը), որում մի քանի դեռահասներ ռեստորանում նարգիլե են ծխում:
Չեմ ողջունում թե երեխաների նարգիլե ծխելու և թե իրենց ծնողների կողմից այդ նարգիլեն պատվիրելու փաստը, սակայն հաշվի առնելով, որ հրապարակված են անձնական տվյալներ, դիմել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia գրասենյակ՝ այս երևույթի վերաբերյալ իրավական գնահատական ստանալու ակնկալիքով:


Այսօր ստացա պատասխանը, ըստ որի ձեր սրտի նախարարի արարքը հերթական անգամ խախտում է մարդու իրավունքները:
Մեջբերում. «…Ձեր դիմումով բարձրացված խնդիրների կապակցությամբ տեսագրության մեջ նկարահանված երեխաները կամ վերջիններիս ծնողները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարին՝ պահանջելով, որպեսզի վերջինս հեռացնի իր գրառումը և տեսագրությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը կամ դատարան»:

Ցավում եմ, որ դե յուրե լինելով առողջապահության նախարար, սույն էակը խախտում է մարդու իրավունքները՝ իր նախագծերի էմոցիոնալ փաթեթավորում տալու և առաջ մղելու նպատակով…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia գրասենյակի կողմից տրված ամբողջական պատասխանը կհրապարակեմ քիչ անց:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով