Ստորագրելով տխրահռչակ օրենքը՝ Արմեն Սարգսյանը ինքնահռչակվեց երկրում ժողովրդավարության տապալման գործընթացի հանցակից

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրմամբ նախագահ Արմեն Սարգսյանն իրեն նույնականացրեց պոպուլիստների այն վարչախմբին, որն այսօր տնօրինում է երկրի քաղաքական ճակատագիրը: Իշխանավարող քաղաքական պոպուլիզմն, ընդհանրապես, երկու հակառակորդ ունի, որոնց հետ մղում է անհաշտ պայքար.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Առաջինը քաղաքական պլյուրալիզմն է, բազմակարծությունն ու խոսքի ազատությունը:

2. Երկրորդը իշխանության ճյուղերի տարանջատվածության ու հավասարաշռության ժողովրդավարա-իրավական հանգամանքը: Թիրախը դեպքերի գերակշիռ մասում հանդիսանում իշխանության դատական ճյուղը, քանի որ հենց նա է հանդիսանում կամայաբար ծառայեցվող օրենսդիր ու գործադիր ճյուղերի միակ հակակշիռը:

Մեր պարագայում պուպուլիզմը դրսևորվում է ամբողջ գեղեցությամբ: Պատահական չէ, որ իշխանամերձ շրջանաները ողջունում են «ժողովրդավարության հաստատումը ոչ ժողովրդավարական մեթոդներով» ձևաչափը: Այլ կերպ ասած՝ անթաքույց ողջունվում է թե՛ բազմակարծության, թե դատական համակարգի ճնշումն ու չեզոքացումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում դրսևորվող պոպուլիզմը առանձնահատուկ է նրանով, որ ունի դրսևորված հասցեական բնույթ, քանի որ ի դեմս երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի իշխանությունը տեսնում է սեփական հաղթաթուղթը հանդիսացող պոպուլիզմի անհաշտ հակառակորդի: Պատահական չէ, որ ճնշումների թիրախում են հայտնվում բոլոր այն լրատվամիջոցներն ու ազատ խոսքի հարթակները, որոնք սկզբունքային անտարբերություն չեն դրսևորում երկրորդ նախագահի նկատմամբ կիրառվող հակաիրավական գործընթացների նկատմամբ: Պատահական չէր, որ ՍԴ-ի հանդեպ իշխանության վերաբերմունքի շրջադարձային փոփոխությունը սկսվեց հենց այն բանից հետո, երբ երկրի բարձր դատարանը վարույթ ընդունեց նախագահի անձեռնմխելիության սահմանադրականության հարցը, ապա նաև խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով դիմեց Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այսօր, երբ բոլորի համար ակնհայտ է, թե որն է լինելու եվրոպական իրավական կառույցների գնահատականը ՍԴ-ից ուղարկված հարցումների մասով, պարզ է դառնում պոպուլիզմի շահագրգռվածությունը հնարավորինս արագ ձերբազատվել իշխանական կամայականությանն այս կամ այն կերպ դիմադրող ժողովրդավարության վերջին հենասյունից՝ ներայիս ՍԴ-ից: Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած օրենքը այդ փորձերից ընդամենը հերթականն է, բայց հատկանշական է նրանով, որ Արմեն Սարգսյանը հակապետական այս գործողությամբ ինքնաիդենտիֆիկացվեց պոպուլիզմին՝ դառնալով երկրում ժողովրդավարության տապալման հանցակիցը: Պատահական չէ, որ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից րոպեներ անց ՀՔԾ քննիչները մուտք են գործում ՍԴ:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով