Արմեն Թավադյանը կալանավորվեց

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցւոմ տեղեկարցեց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը՝ ապօրինի ճանաչել Թավադյանի ձերբակալությունը եւ որոշել է երկու ամսով կալանավորել: «Միանշանակ բողոքարկելու ենք, հայտարարությամբ հանդես կգանք, կտեղեկացնենք, հիմա կտեղափոխվի ձերբակալվածների պահման վայր, այնուհետև կալանավայր, դեռ հայտնի չէ, թե որ»,- ասել է Խուդոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով