Երկրաշարժ, որն ավերեց Հայաստանը

Հայաստանում 31 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։ Եվ մինչ օրս կան բազում չլուծված հարցեր․ աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգվել, հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում:

Սպիտակի ավերիչ երկրաշարժը «ցնցեց» աշխարհը։ Աղետի ճիրաններում հայտնված ազգին օգնության եկան շատ–շատերը։ Sputnik Արմենիային իրենց 30–ամյա վաղեմության հուշերն են ներկայացնում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամներն, ովքեր այդ օրերին Գյումրիում էին։Բժշկահոգեբանական աջակցություն և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Հայաստան եկավ Սպիտակի  ավերիչ երկրաշարժից ընդամենը 3 օր անց:  Կազմակերպությունն առաջին անգամ էր հայտնվել նման ծավալների աղետի ենթարկված վայրում: Նրանց բժիշկների կողմից մեծ հոգեբանական օգնություն էր ցուցաբերվում հատկապես երեխաներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճմռթված խաղաթղթի նմանվող փլված կառույցներ. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ներկայացուցիչ Մարի-Քրիստին Ֆերիրի Գյումրիից ստացած առաջին տպավորություն էր: «Շատերը  շարունակում էին այդ կառույցների մոտ մնալ՝ հուսով, որ կգտնեն կորած հարազատներին, կամ էլ ինչ-որ մի իր, հագուստի կտոր, որը կհիշեցներ նրան»,-պատմում է ականատեսը:

Բժշկական ու հոգեբանական օգնության կազմակերպման համար առաջին օրերին Գյումրիում չկային նույնիսկ տարրական պայմաններ: Բժիշկներն ու հոգեբաները ստիպված  էին աշխատել ցուրտ ու անհարմար վրաններում:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով