Ոստիկանության հրապարակած տեսանյութում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել է

Ոստիկանության հրապարակած տեսանյութում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը ձերբակալվել է: Նրա կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությանը:

Այս մասին  tert.am -ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ tert.am-ի հետ զրույցում ասաց. «Քրեական գործն ընդունվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ։ Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով»։

ՀՔԾ-ից հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն, այլ մանրամասներ չեն հայտնի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով