Նիստի ընթացքում բարձրաձայնվելու է 2018 թվականի հունիսի 7-ին` պատվաստումից երկու օր անց մահացած Էվելինա Գրիգորյանի մահվան պատճառները պարզելու հարցը

Հարգելի գործընկերներ, Վաղը` դեկտեմբերի 24-ին ժամը 11:30-ին Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում (Արշակունյաց պողոտա, 24/1) տեղի է ունենալու դատական նիստ։ Նիստի ընթացքում բարձրաձայնվելու է 2018 թվականի հունիսի 7-ին` պատվաստումից երկու օր անց մահացած Էվելինա Գրիգորյանի մահվան պատճառները պարզելու հարցը։
Ես անձամբ ուսումնասիրել եմ արդեն կարճված քրեական գործում առկա փաստաթղթերը և գտել եմ բազմաթիվ անճշտություններ և կասկածներ ունեմ ծնողներին մոլորության մեջ գցելու մասով։
Խնդրում եմ բոլորիդ, հնարավորության դեպքում, ներկա լինել նշածս դատական նիստին և լայնորեն լուսաբանել այն։

Կանխավ շնորհակալ եմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգանքով,
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Մարինա Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով