Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով այսօր դադարեցվել է մեզ համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը

Մենք ապրում ենք կեղծիքի վրա հիմնված պետական կառավարման Հայաստանում։ Այնպես չէ, որ նախկինում իշխանությունները երբեք չեն խաբել կամ միշտ ազնիվ են գտնվել։ Սակայն այլ բան է, երբ ոչ միշտ են ազնիվ լինում, այլ բան՝ երբ մշտապես անազնիվ են լինում։ Վերջինս Նիկոլ Փաշինյանի կառավարման ուղենիշն է։ Նրա հերթական բլեֆը ճանապարհաշինության ոլորտից է։
…եթե ճանապարհաշինությունն աճեր հինգ անգամ, ապա շինարարության ընդհանուր ծավալներն այս տարի առնվազն երկու անգամ պետք է աճած լինեին, անգամ եթե տնտեսության մնացած ճյուղերում շինարարության ծավալներն ընդհանրապես աճած չլինեին։ Մինչդեռ, այս տարվա 10 ամիսներին շինարարության ծավալն աճել է ․․․ ընդամենը 4,5 տոկոսով։
…Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին տրանսպորտի ոլորտում շինարարության ծավալները կազմել են 43 մլրդ դրամ։ Այսինքն, գումարային ծավալները նշված տարիներից յուրաքանչյուրից ավելի քիչ է, ինչ մնաց միասին վերցրած հինգ տարիներից։
…Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով այսօր դադարեցվել է մեզ համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը։ Մինդեռ սա մեր ճանապարհաշինության գլխավոր ուղղությունը պետք է լիներ։

Արա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

http://yerevan.today/heghinak/45567/chanaparhashinutyun-nikol-pashinyani-hertakan-blefy?fbclid=IwAR3D42MX9_xL1acnZMTbZi-Sowsfb9V_0lQRWKa2xW2UZL8Iut7xMmY0B_M

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով