Հիշու՞մ եք վարչապետը շնչակտուր հայտարարում էր, թե թավշյա իշխանությունը այսուհետ իրեն վեր է հռչակում բոլոր տեսակ «իզմ»-երից

Հիշու՞մ եք վարչապետը շնչակտուր հայտարարում էր, թե թավշյա իշխանությունը այսուհետ իրեն վեր է հռչակում բոլոր տեսակ «իզմ»-երից: Լեզվական «ճռինեկների» մակարդակում, անխոս, վարչապետ անգերազանցելի է և, կարծում եմ, այդպիսին կմնա դեռ երկար ժամանակ: Իրականում իշխանությունը, «իզմ»-երից հրաժարվելու արտաքին շղարշի տակ ներկայացնում է «իզմ»-երի մի ամբողջ ներկապնակ: Այսպես,

1. երբ խոսքը վերաբերում էր գալիք տարվա բյուջեին, վարչապետը ինքն անձամբ այն բնորոշում է որպես պահպանողական, որովհետև, իսկապես, հեղափոխական ոչինչ բյուջեի նախագծում չկա: Հիշեցնեմ, որ պահպանողականությունը դա նույն կոնսերվատիզմն է: Դեռ չեմ ասում, որ ավելի զավեշտալի բան, քան այն, որ հեղափոխականը տուրք է տալիս կոնսերվատիզմին, չկա,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. երբ այբբենարանը թերթելիս որոշ թավշուհիներ իրենց զգում են տնային տնտեսուհու «նվաստացած» վիճակում և առաջարկում են աղբամանները նետել այբբենարանները, ոչ այլ ինչ է, քան գռեհիկ ֆեմինիզմ:

3. երբ «ԱԳԼՃԿ» նախարարը հայտարարում է, թե մշակույթի մեջ գրաքննության ցանկացաց դրսևորում պետք է այսուհետ բացառել, ոչ այլ ինչ է, քան նեոլիբերալիզմ,

4. երբ վարչապետը հայտարարում էր, թե կախարդական փայտիկը Գյումրիից քայլելուց գտել են, ու որ դրա ակնթարթային գործադրմամբ անվտանգ հասարաությունն ու երջանիկ անհատը դառնալու են իրողություն, ոչ այլ ինչ էր, քան պոպուլիզմ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. երբ այլևս ձախողումը քողարկելն այսօր դարձել է անհնար ու հայտարարվում է, թե դրանում իբր դիմադրություն ցուցաբերող պետական կառավարման համակարգն է մեղավոր, ոչ այլ ինչ է, քան ավանտյուրիզմ:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով