Կոմանդոսը նույնպես կլքի Հանրային խորհուրդը

 

Անկախի-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդից առաջիկայում դուրս կգա նաև խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա այդ մասին առաջիկայում պաշտոնապես կտեղեկացնի ՀՀ վարչապետին: Հիշեցնենք, որ Արցախի հերոսը վարչապետի առաջարկով և կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թ. սեպտեմբերի 6-ին: Մեզ նաև հայտնի դարձավ, որ ՀԽ աշխատակազմը Հանրային խորհրդի մի շարք հանձնաժողովների անդամներից ստացել է մոտ երկու տասնյակ դիմումներ հանձնաժողովներում անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Շատերն էլ բանավոր են հայտնել հանձնաժողովներից դուրս գալու մտադրության մասին, բայց առայժմ դիմում չեն ներկայացրել: Նշենք, որ վաղը Հանրային խորհրդում տեղի է ունենու առաջին նիստը, որը վարելու է խորհրդի նորանշանակ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով