Եթե ՀՀԿ-ի օրոք Ալիևին ճնշում էին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա այսօր՝ Իմ քայլի օրոք, կարծես թե դեմ չեն փուլային տարբերակին

Եթե ՀՀԿ-ի օրոք Ալիևին ճնշում էին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա այսօր՝ Իմ քայլի օրոք, կարծես թե դեմ չեն փուլային տարբերակին ու ինչ որ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին

Անվտանգության մարտահրավերների դիմակայումն ու Արցախյան կարգավորումը եղել և շարունակում են մնալ մեր քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավաղ, Փաշինյանի իշխանազավթումից հետո Հայաստանը ոչ միայն չի ամրացրել իր դիրքերը բանակցություններում, այլ ընդհակառակը՝ վեր է ածվել իզգոյի:

Տեսեք՝

* Արցախն այդպես էլ բանակցություններին լիարժեքորեն չի մասնակցում:Փաշինյանի այդ թեզը նախապայման դիտարկվեց համանախագահների կողմից և համանախագահների խիստ հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը, կարծես թե, մոռացավ իր այդ թեզի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

* Չգիտես ինչու, ՀՀ վարչապետը պատերազմի հնարավոր վերսկսման վտանգը Ադրբեջանից գցեց Ռուսաստանի վրա՝ նշելով, թե Ռուսաստանը ունի բոլոր մեխանիզմները՝ թույլ չտալու պատերազմի վերսկսում:

* Ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիևը Փաշինյանի վրա թողեց կիրթ և նորմալ մարդու տպավորություն:

* Հայաստանը հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

* ՀՀ վարչապետը Արցախում սկսեց «դավադիր ուժեր» փնտրել, որոնք պատերազմի միջոցով փորձում են հող հանձնել Ադրբեջանին և հետո մեղքը գցել իր վրա:

* Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց Արցախը Հայաստան է և վերջ, որով թուլացրեց Արցախի բանակցային դիրքերը և, փաստացի, Հայաստանը դարձրեց հակամարտության կողմ:

* Փաշինյանի այդ հայտարարությունը քննադատվեց նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողմից:

* Դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հերթական անհեթեթ թեզը, թե հակամարտության լուծումը պետք է բավարարի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե Ադրբեջանի ժողովուրդներին և որ ինքը պատրաստ է երկխոսելու ոչ միայն Ալիևի, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի հետ:

* Այս թեզը օդում կրակած փամփուշտ էր, որը չարժանացավ ոչ համանախագահների և ոչ էլ Ալիևի արձագանքին:

* Ավելին, իշխանության ներկայացուցիչը ուղիղ նշեց, որ Փաշինյանը դեմ չէ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:

Սրանք փաստեր են, որոնք գալիս են ապացուցելու Փաշինյանի ապաշնորհ գործողությունները Արցախյան կարգավորման հարցում:

Հ.Գ.
Ժողովուրդ, «Սերժի վախտ» Ադրբեջանի նախագահ Ալիևը բողոքում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի օրոք Իմ քայլի պատգամավորը նշում է, թե Փաշինյանը դեմ չէ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:

Ահա և տարբերությունը Սերժի և Նիկոլի միջև:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով