Գյումրու ավտոմաքսատանը հերթը ձգվում է կիլոմետրերով.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է

Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են,որ երեկվանից Գյումրու ավտոմաքսատանը գոյացած հերթերի պատճառով այնտեղ են գիշերել:Ի դեպ, քաղաքացիներ կան,ովքեր մի քանի օր է,ինչ հերթ են կանգնած:Ավտոշարասյունն այս պահին ձվում է կիլոմետրերով: Մեզ ահազանգած քաղաքացու խոսքերով ինքը 100-ից ավել հաճախորդների ցանկում է,իսկ հերթը ստվարանալու փոխարեն, գնալով խտանում է: Քաղաքացին վստահեցնում է,որ այդ տեմպերով մաքսատան աշխատակիցները աշխատանքը չեն կարող ավարտել  մինչև Ամանորի գիշերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ  ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել,որ Գյումրու մաքսատունը  կաշխատի մինչև  դեկտեմբերի 31-ը՝  ժամը  21.00:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով