Daily Archives: 11.11.2019

Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնում է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈւՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը: Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների… Կարդալ ավելին »

«Ոմն իրավապաշտպան Արտակ Գալստյան լկտիաբար զառանցանք է հրապարակել».Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ոմն իրավապաշտպան Արտակ Գալստյան լկտիաբար զառանցանք է հրապարակել, թե իբր ես Սամվել Դիլոյանի քրեական գործով, ով ի դեպ, իմ ուսանողական ընկերն է, անցնում եմ որպես առերեւույթ պատվիրատու: Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն: Պահանջում եմ տվյալ անձից, նաեւ իրավապահներից հրապարակել եւ հանրության սեփականությունը դարձնել, թե ինչ փաստեր… Կարդալ ավելին »

Եթե Արայիկ Հարությունյանին թվում է ոլոր-մոլոր սողալով ինքը դառնալու է Արցախի նախագահ, չարաչար սխալվում է

  Էս անգամ խոսքս քաղաքականության մասին չի լինելու, մարդկային որակների, մարդկայնության, մարդ-մարդ շփումների, հարաբերությունների եւ մարդու դավադիր հակումների մասին եմ խոսելու։ Արցախում նախագահի ընտրություններին դեռ կես տարի ժամանակ կա, եւ չի բացառվում, որ ի վերջո կհայտնվի արժանավոր, վստահելի, երկրի եւ Արցախի պետության հոգսերով ապրող, սահմանապահ, զինվոր- նախագահի թեկնածու, հուսամ, դա կլինի, քանզի նրանք, ովքեր այսօր… Կարդալ ավելին »

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը

Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հիշեցի, որ իշխանափոխության օրերին մեկ այլ անձ փորձել էր սղոցել… Կարդալ ավելին »

Անբովանդակ քննարկվող թեմաները հանրությանն են «շպրտվում»  վարչապետի քաղտեխնոլոգների թեթև ձեռքով

  Միշա Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկու օր է ֆեյբուքահայությունը քննարկում է ուղղաթիռով վարչապետի այցը Արցախ, Հաթերքցի պապիկի մասին հեքիաթը, Աշոտիկի զբոսանքը Ստեփանակերտում անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և այլն։ Ուզում եմ այսօր անդրադարձ կատարել այն թեմային, թե ինչու է սա կատարվում մեր կյանքում։ Այս անբովանդակ քննարկվող թեմաները հանրությանն են «շպրտվում»  վարչապետի քաղտեխնոլոգների թեթև ձեռքով։… Կարդալ ավելին »

2 քաղաքացի ներխուժել են «Սբ. Զորավոր» «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, ու պատարագի ժամանակ անվայել արտահայտություններ արել հավատացյալների նկատմամբ

shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանք եկեղեցու ներսում… Կարդալ ավելին »