Daily Archives: 02.11.2019

«Սա սովորական պոպուլիստական խանդ է, քանի որ տարիներ շարունակ բամբասելը նրա մենաշնորհն է եղել».Մարգարիտ Եսայան

Ինչո՞ւ է Նիկոլին թվում, թե իրենց բամբասում են, ինչու բամբասեն, կամ՝ ինչից բամբասեն, երբ ինքն է իր լայվերով իր դեմ աշխատում, անձամբ իր մասին, իր ընտանիքի շուրջ բանը ինքն է բասրում, ինչ կարիք կա, որ ուրիշները թանկագին ժամանակը դրա վրա ծախսեն։ Դե, կարծում եմ սա սովորական պոպուլիստական խանդ է, քանի որ տարիներ շարունակ բամբասելը նրա… Կարդալ ավելին »

Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա»։ Բացատրեմ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա»։ Բացատրեմ։ Վերջերս Գյումրիում մի բարի նախաձեռնություն էր, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ. գյումրեցի նկարիչ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15 000 կտորով… Կարդալ ավելին »

Ինչպես են սիրում բոլորիդ և նստում բոլորիդ վզին.Անդրանիկ Թևանյան

Պաշտպանյալն ուզում էր հերքել, բայց հաստատեց այն լուրերը, որ կառավարական առանձնատան վրա հսկայական գումարներ է ծախսել։ Շինարարների աշխատանքը, ներկառուցված պահարանների ձևափոխումը և նոր կահույքը (հաշվի առնելով տան քառակուսի մետրերի չափերը) չեն կարող տեղավորվել 200 հազար դոլարի շրջանակներում։ Եթե այդքան էժանով ու այդպիսի որակով շինարարություն անող ու կահույք սարքող կա, թող տան նրանց կոնտակտները։ Նա անդրադառնում… Կարդալ ավելին »

ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ընդունելության դիմում-հայտ.ՀՀԿ

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի հինգերորդ հոսքի ընդունելություն։ Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։ Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները. •… Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. «ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաեւ ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր նախագահի աշխատակազմին՝  խնդրելով տեղեկացնել, թե… Կարդալ ավելին »

Ստամբուլյան կոնվենցիայի առեղծվածը

Երեկ ԵԽ երևանյան գրասենյակի առջև անց է կացվել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պիկետ: Կոնվենցիայի վավերացման դեմ հասարակական պայքարը տևում է արդեն մի քանի ամիս շարունակ: Պայքարի առանցք են հանդիսանում Կոնվենցիայի մի շարք դրույթներ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր ազգային ինքնության հիմնական պատկերացումներին և այդպիսով առաջացնում են հասարակական ցասում: Իշխանությունների թողտվությամբ, կամ դիտավորությամբ մեր հայրենիքում… Կարդալ ավելին »

Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք. Ժաննա Ալեքսանյան

Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:   «Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը… Կարդալ ավելին »