«Փաստորեն, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը չմարսվեց որոշ շրջանակների կողմից».Միքայել Գրիգորյան

 

Փաստորեն, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը չմարսվեց որոշ շրջանակների կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մի օր կողմ, մի օր դեմ» կոնցեպցիան գնալով դառնում է որոշ գործիչների և նորաստեղծ կուսակցությունների հիմնական օրակարգ:

Հասկանալի է, որ քննադատելով և նույնիսկ մեկնաբանելով ամենաբարձր մակարդակում գտնվող գործիչներին՝ նորաստեղծները իրենց ղեկավարությունով ակնկալում են որոշակի ճանաչելիություն ձեռք բերել, բայց դա կողքից առնվազն տգեղ է դիտվում և ձեռք բերված «ճանաչելիությունը» ակնկալվող արդյունքի չի բերի:
Մանրամասներին չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ Սերժ Սարգսյանի և, մասնավորապես, իր քաջության մասին խոսելիս նորաստեղծները պետք է «7 անգամ չափեն 1 անգամ կտրեն», քանի որ վաղը քաջության վերաբերյալ հարցը կարող է իրենց ուղղվել:

Ի՞նչ են այդ մարդիկ արել Հայաստանի համար, քաջությունը ֆեյսբուքյան տիրույթում չէ, քաջությունը հարմար տեղից աննպատակ քննադատելը չէ:
Վիկիպեդիայում սեփական էջ բացելը, գրառում անելը և քննադատելով ինքնահաստատվելը նույնպես քաջություն չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ հանրության անունից խոսել պետք չէ, խոսեք ասենք ձեր friend list-ի անունից: Թեև կարծում եմ, որ դրա իրավունքն էլ չունեք

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով