«Նոր ընդդիմադիր» կուսակցություններից մեկի հիմնադիրը,փորձելով արձագանքել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ,նշել է ,թե նա պետք է հեռանա քաղաքականությունից

Այսօր «Նոր ընդդիմադիր» կուսակցություններից մեկի հիմնադիրը,փորձելով արձագանքել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ,նշել է ,թե նա պետք է հեռանա քաղաքականությունից և ՀՀԿ ղեկը փոխանցի երիտասարդներին։Նախ այդ պարոնին կհորդորեի զբաղվել սեփական կուսակցական խնդիրներով ու «քիթը չխոթել» ՀՀԿ ի ներկուսակցական հարցերի մեջ։

Երկրորդ,Սերժ Սարգսյանը և ասելիք,և անելիք ունի մեր քաղաքական դաշտում և եթե կուզեք իմանալ, նրա գլխավորած ՀՀԿ-ն է այսօր իրական այլընտրանքը Նիկոլի պոպուլիստական իշխանությանը։
Երրորդ՝ ՀՀԿ ն միակ ուժն է եղել,որ առանց հովհարային անջատումների պայքարել է «հեղափոխականների» քաղաքականության դեմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չորրորդ՝ Թույլ չենք տալու ՀՀԿ ի հաշվին էժան «դիվիդենտներ» շահել։
Եվ վերջում,Փաշինյանին փաստացի իշխանության բերել են նրանք, ովքեր 10 տարի շարունակ վարկաբեկել են նախկին իշխանություններին,հույս ունենալով զբաղեցնել նրանց տեղը։Իսկ այդ ուժերը քիչ չէին։
Ցավում եմ,որ այսօր էլ նորաթուխ ընդդիմադիրներից շատերը փորձում են իրենց քաղաքական կապիտալը վաստակել քննադատելով նախկին իշխանությանը։
Չի ստացվելու ,պարոնայք։

Հ.Գ.Իսկ սխալներ եղել են ու ոչ քիչ,բայց ձեռքբերումներ անհամեմատ ավելի շատ։Սա հիշեք ու առաջ նայեք,պարոնայք..

Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով