Մարտի 1-ի գործով անցնող Մովսես Հակոբյանին նոր պաշտոնի տրամադրումը փաստում է, որ այդ գործը «ջուր է»

Երկար տարիներ Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած, այնուհետև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Մովսես Հակոբյանը, «Մարտի 1»-ի վերաբացված գործով անցնում է որպես վկա, սակայն ըստ «Թավշյա հեղափոխության» իշանավորների և նախկին ընդդիմադիրների թեզերից մեկի՝ Մովսես Հակոբյանը կարող է նաև վկայից դառնալ մեղադրյալ և դատապարտվել: Նախկին ընդդիմության և ներկայիս իշխանության մի շարք պնդումների համաձայն, Մովսես Հակոբյանի անունը կապվում է նաև բանակում իրականացված մի շարք կոռուպցիոն սկանդալների և «թալաններ»-ի հետ:

Սակայն նույն այդ Մովսես Հակոբյանը, 2018-ի «Թավշյա հեղափոխություն»-ից հետո, նույն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:
1 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և տեղակալներն ազատվեցին աշխատանքից:
Նոյեմբերի 19-ին, Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, փաստերեն առանց պաշտոնի մնալով, ընդամենը 1 օր: Նրա տեղակալները ևս արժանացան նոր պաշտոնների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենը փաստում է, որ «Մարտի 1»-ի գործը «ջուր է», իշխանավորների պատվերներով վերաբացված շոու-ներկայացնում, ինչ-որ լսարանի բավարարելու և ուշադրությունը շեղելու համար, այնինչ նույն իշխանավորները հասկանում են, որ նույն Մովսես Հակոբյանին իրականում ամենևին էլ անազատության մեջ հայտնվելը չի սպառնում և նրան կարելի է տրամադրել նորանոր բարձր պաշտոններ:

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով