Այսօրվա իշխանավորները անհատակ անդունդն են առաջնորդում ազգիս

Հին ժամանակներից ի վեր հայ ժողովուրդը միշտ եղել է մաքառող, միահամուռ եւ նպատակասլաց:Հայ ժողովրդի կենսունակությունն ու հարատևությունը դարձել է մի շարք ազգերի համար անընդունելի եւ անըմբռնելի: Հայ ժողովրդի պատմության մեջ անվերջ տեղ է
գտել վայրիվերումներ, թոհուբոհեր խժդժություններ ,ու չնայած այս ամենին, հայերը դարեր ի վեր կառչած ապրել, սնվել ու բարգավաճել են լեռների հովտում, մշտապես ստեղծագործելով ու մարդկությանն ավանդելով հոգեւոր ու մշակութային մեծամեծ գանձեր ու գոհարներ: Եվ տարբեր պատճառներով, հանգամանքների բերումով, հաճախ եղել ենք նաեւ պանդուխտ ու տարագիր:Լինելով արիական առաջնակարգ ժողովուրդներից մեկը` դարերի ընթացքում մենք մեզ դրսևորել ենք որպես քաջ, արի եւ հետևողական մի ժողովուրդ, որն իր յուրաքանչյուր քայլում ցուցաբերել է իր քաջությունն ու անհնարին խնդիրները լուծելու մեծ հմտությունը: Որպես արիական ծագում ունեցող հզոր ազգ, հոգևոր և բարոյական հատկանիշներով միշտ գերազանցել ենք այն քոչվոր ցեղերին, ովքեր ներկայումս ապրում ու գոյատևում են մեզ պատկանող տարածքներում: Արիական ժողովրդի ոգու կամքն ու եռանդը մշտապես եռացել է մեր երակներում: Արիացի բառը թարգմանաբար նշանակում է «Արևոտ տեղերից եկած» կամ «Արևի երկրում ծնված»: Լինել հայ ժողովրդի զավակ՝ նշանակում է պահպանել հայկականությունը ու ազգային գիտակցությունը: Իսկ յուրաքանչյուրիս ազգային պատկանելությունը արտահայտվում է մի քանի կարևոր չափանիշներով: Դրանք են`հայոց լեզվի պահպանությունը, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին ,սիրել ու աջակցել յուրաքանչյուր հայի,ապրել ու գոյատևել մեր նախնիներից մեզ ավանդված սուրբ հայրենիքում:Երբ պետք է կենաց ու մահու պայքար մղել ընդդեմ թշնամու:Իսկ հիմա նայենք մեր շուրջը և վերլուծենք`արտաքին ուժերի կողմից կառավարվող իշխանություն,մեծ արտագաղթ, տնտեսական ճգնաժամ ,սոցիալական բեւեռացում, օտար եւ այլասերված բարքեր, աղանդավորների ներթափանցում :Սա սահմռկեցուցիչ ու զարհուրելի տեսարանն է մերն աչքի առջև :

Այսօրվա իշխանավորները անհատակ անդունդն են առաջնորդում ազգիս:Մենք ` հայ ազգը սերում ենք մի ցեղից, որն կոչվում է արիացի:Մարդատիպ,որն իր հոգեւոր, մտային եւ գենետիկական հատկանիշներով բարձրագույնն ու իշխողն է ողջ աշխարհում:Կոչս հայ ժողովրդին հետևյալն է. միաբանվենք բոլորս միասին, մաքրենք, զտենք ու հեռացնենք մեզանից այն արատները,որոնք տանում են մեզ անդունդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով