Նիկո´լ, հրաժարական տուր, արա´ այդ քայլը, արտահերթ ընտրությունների շանս տուր երկրին, դրանով դու և քեզ ստեղծված իրավիճակից կփրկես, և հնարավորություն կտաս երկրին՝ խուսափելու անդառնալի կուուստներից: Փաշինյանը ակնհայտորեն կառավարման մեջ ձախողել է, իսկ անկարողությունը ցայտնոտի է հանգեցրել: «Կանգ առ, սթափվիր»-ի կոչերը այլևս ժամանակավրեպ են, կոնսոլիդացիա՝ օր առաջ: Իշխանության «Քանդել պետությունը», գիտակից թե անգիտակից, օպերացիան դանակը հասցնում է երկրի ոսկորին: Հասել ենք այն սահմանագծին, որ պետական անվտանգության առաջնային սյուներից երկուսը՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, տևական ժամանակ է թողնված է առանց պատասխանատուների, ժպ-ների հույսին, իսկ մեր անվտանգության գլխավոր երաշխավորի, մեր ամենահզոր կառույցի՝ Բանակի մասին, պարբերաբար, ի լուր աշխարհի թվեր են հրապարակվում, անձամբ վարչապետի ձեռամբ, հերթականը այսօր: Փաստացի հայտնվել ենք պետականության և ժողովրդի համար համար չափազանց վտանգավոր իրավիճակում: Երկրի թիվ մեկ պատասխանատուն անկարող գտնվելով նաև ողջ հայության համար ամենագլխավոր հարցում, թշնամուն քծնելով, «կիրթ» ալիև, «ադրբեջանի համար ընդունելի տարբերակ» խաղացնելով, հասել է նրան, որ. ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացը փակուղում է, իսկ ագրեսիվ հակառակորդը պատերազմ է հրահրում՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Սա մի կողմից, իսկ մյուս կողմից էլ, այսօր՝ Աժ-ում հաստատվում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը, որպեսզի իշխանությունը իր կամակատարին դարձնելով ՍԴ նախագահ, կարողանա անխափան վավերացման պրոցես ապահովել ազգակործան ստամբուլյան կոնվենցիայի համար, քաղաքական հետապնդումների և հալածանքների համար, քաղաքական որոշակի շահերի սպասարկման համար: Այս ամենը ապազգայինների թիրախավորված հարվածներն են երկրի ներսում՝ բոլոր ուղղություններով…
«Նիկո´լ, հրաժարական տուր, արա´ այդ քայլը».Գևորգ Գևորգյան
Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները...
Կան մարդիկ, ովքեր կազմակերպման, ինքնակազմակերպման միջոցով, տարբեր շահադիտական նպատակներով` համազգեստ...
Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանա...