Ընդամենը 1 ամիս առաջ Վրաստանը պաշտոնապես հաղորդագրություն էր տարածել Արցախի մասին, հայտարարելով՝ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չի ճանաչում սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները» և դրա արդյունքները, հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Մեր հարգարժան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն չպատասխանեց Վրաստանի նման ձևակերպմանը, ոչինչ չհայտարարեց և ոչինչ չձեռնարկեց, ինչը շատ կարևոր էր:
Իսկ այսօր նույն Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետի հետ քննարկում է հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը, Վրաստանը անվանելով եղբայրական պետություն, կարծես թե ոչինչ չի եղել:
Ի՞նչ է նշանակում այս լռությունը, եթե ոչ հողատվության պլանի մի մաս և Վրաստանի հետ համաձայնության նշան: