Ի՞նչ է նշանակում այս լռությունը, եթե ոչ հողատվության պլանի մի մաս և Վրաստանի հետ համաձայնության նշան

Ընդամենը 1 ամիս առաջ  Վրաստանը պաշտոնապես հաղորդագրություն էր տարածել Արցախի մասին, հայտարարելով՝ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չի ճանաչում սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները» և դրա արդյունքները, հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Մեր հարգարժան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն  չպատասխանեց Վրաստանի նման ձևակերպմանը, ոչինչ չհայտարարեց և ոչինչ չձեռնարկեց, ինչը շատ կարևոր էր:

Իսկ այսօր նույն Նիկոլ Փաշինյանը Երևանում  Վրաստանի վարչապետի հետ քննարկում է հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը, Վրաստանը անվանելով եղբայրական պետություն, կարծես թե ոչինչ չի եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է նշանակում այս լռությունը, եթե ոչ հողատվության պլանի մի մաս և Վրաստանի հետ համաձայնության նշան:

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով