Daily Archives: 10.10.2019

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական… Կարդալ ավելին »

Սիրիայի հայաշատ Կամիշլի բնակավայրը թուրքական կրակի տակ

Ֆեյսբուքյան օգտատեր Yeghia Tashjian-ը գրառում է արել. #Կամիշլին հիմա. տասնյակ քաղաքացիական զոհեր, քանի որ այստեղ ներխուժած թուրքական բանակը և նրա վարձկանները շարունակում են հրետակոծել քաղաքը: #ՀյուսիսայինՍիրիա #Ներխուժում

Անվտանգության հարցերի և ֆլեշմոբի արանքում․ 168․am

168.am-ը գրում է․ «Թերևս, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։ Անընդհատ հնչում են՝ «պետք է»,… Կարդալ ավելին »

Հավասարակշռությունը խախտում է ոչ թե ՌԴ-ն, այլ Հայաստանը․ ռուս փորձագետ․168.am

168.am-ը գրում է․ «Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով քննարկումների ռուսական «Վալդայ» ակումբի միջազգային նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Կողմերը հայտարարություններ… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ են բնակարանները թանկանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Բարձիթողի իրավիճակ` անշարժ գույքի շուկայում: Բնակարանների գները Հայաստանում արհեստական բարձրացնում են, այնինչ նույնիսկ մեկ ամսվա դիտարկումը ցույց է տալիս, որ անշարժ գույքի գործարքները նվազել են, այսինքն` մեծ թվով վաճառքի բնակարաններ կան, բայց գնորդներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի 15 հազար 507 գործարք է կատարվել,… Կարդալ ավելին »

16 հոգի մեկնում է Սեբիա․ ԱԺ գործուղումների նոր շքերթ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդեռլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդեռլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որևէ տեղեկություն չկա։ Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին և նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային… Կարդալ ավելին »