«Հուսամ, որ հասկանում էք `104 տարի անց մենք դարձանք զենք ԱՄՆ-ի ձեռքում».Նունե Ներսիսյան

 

ԱՄՆ-ՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՍԹԱՓ ԼԻՆԵՆՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ

Ով մոլորված հայ ժողովուրդ, ցնծում եք դուք ու ինչի՞ համար՝ ինքներդ էլ չգիտեք: Ամբողջ համացանցը ողողված է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկության նյութերով, որն ընդունել է ԱՄՆ-ի կոնգրեսը: Հիշեցնեմ, որ սույն թվականի հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո, լուրը շատ ուրախալի է, սակայն հարկ եմ համարում ընգգծել, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը երկու անգամ ընդունել է Կոնգրեսի մակարդակով բանաձևի ճանաչման որոշումները, որոնցում հստակորեն ամրագրված է եղել  «Հայոց ցեղասպանություն»   բառակապակցությունը: Ավելին՝ 1975 թ. ապրիլի 9-ի որոշման մեջ ավելացված է հետևյալ նախադասությունը.  «Ապրիլի 24-ը հաստատել որպես մարդու կողմից մարդու նկատմամբ դաժանության հիշատակման օր»:

1981թ. նախագահ Ռեյգանը նույնպես հրապարակեց հայտարարություն, որն ամբողջացրեց Կոնգրեսի փաստաթղթերի պահանջը: Եվ այսպես, 1984 թ. սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ի կոնգրեսականները ընդունեցին ևս մեկ որոշում, որը հիմնականում կրկնում էր 1975թ.-ի փաստաթուղթը:

Այս ամենին կարող են գումարել մի քանի անգամ տարբեր ժամանակահատվածներում տարբեր հանձնաժողովների որոշումներ, որոնցում ևս նշված է «հայոց ցեղասպանություն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս և այլ փաստերի համադրության արդյունքում կարող ենք հստակ հասկանալ, որ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններն անում է օրենսդիր և գործադիր մակարդակներում: Չմոռանանք հրեաների մասին փաստը: Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում նույնպես շատ կարևոր է: Չի կարելի անտեսել հրեա ժողովրդի, հատկապես Իսրայելի պետական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, քանի որ Իսրայելի պետությունը հիմնվել է Հոլոքոստի զոհ դարձած ժողովրդի կողմից:

Եվ այսպես, հարգելի ընթերցող, հուսով եմ, որ հասկանում եք, տարածաշրջանում պատերազմ է, և այս ամենը ընդամենը խայծ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային սաստելու համար: Հուսով եմ, որ հասկանում եք, որ ոչ ոք մեզ հող չի վերադարձնելու, ոչ ոք մեզ փող չի վերադարձնելու:

Հուսամ, որ հասկանում էք `104 տարի անց մենք դարձանք զենք ԱՄՆ-ի ձեռքում: Եվ փոխարենը ցնծանք, պետք է ավելի զգոն ու սթափ լինենք մեր ունեցածի՝ Արցախի հարցում:

Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ   Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով