«Հայաստանը, հավանաբար, տրորել էր «կառավարելիության» սահմանագիծը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչը կարող էր շահագրգռել Ռուսաստանին հոկտեմբերի 27-ի կազմակերպման հարցում։ Վարկածները բազմաթիվ են։ Քո ԱՄՆ գնալուց անմիջապես հետո կարող էր աշխարհաքաղաքական տեղաշարժի կասկած ծնվել «մտքում» Հայաստանն իր գաղութը համարող այդ երկրում։ Դրան կարող էին նպաստել քո կողմից հռչակված կոռուպցիայի դեմ վճռական պայքարի քաղաքականությունը, Կարեն Դեմիրճյանի սոցիալիստամետ հայացքները, երկուսիդ բացահայտ դիրքորոշումը տնտեսապես իրական անկախություն ձեռք բերելու ուղղությամբ։

Այդ օրերին Հայաստանի խորհրդարանում ընթանում էին քննարկումներ «մազութի» հայտնի գործով: Բացառված չէ, որ դրանք «ինքնապաշտպանական» ձեռնարկումների առիթ հանդիսանային ռուսաստանյան այն բարձր շրջանակներում, ովքեր կարող էին ներգրավված լինել այդ գործընթացում։ Կարող էր Արցախի խնդրում որեւէ «հասունացած» լուծումից Հայաստանի հրաժարվելը նման «զայրույթի» տեղիք տալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չգիտեմ, Մեղրիով ազերիներին ճանապարհ տալո՞ւ, թե՞ չտալու որոշումը կարող էր գազազեցնել Մոսկվային, քանի որ սա այն հարցն էր, որի համար այդ երկիրը կորցրել էր թե՛ ժամանակ, թե՛ ռեսուրս, միայն թե խնդրի լուծման մասնակիցը դառնար ու խաղաղապահի կարգավիճակով հայտնվեր մերձարաքսյան այդ եզակի խաչմերուկում։ Միանգամայն ենթադրելի է, որ իրեն «խաղից» դուրս թողնելու որեւէ մեկի քայլին նա կպատասխաներ դաժան հակաքայլով։

Այստեղ կանգ եմ առնում ու այլ վարկած քննարկում։ Օրինակ, հաշվի առնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականի տեքստով հրապարակավ բոլորին տեղեկացնում էր, որ Հայաստանում իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը, միանգամայն հնարավոր է, որ նավթային շահեր ունեցող արեւմտյան երկրները «խաղաղությանը», իրականում՝ իրենց թանկարժեք էներգախողովակներին, սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով ձեռնարկեին նման սպանդ։

Հիմա պարզ է, որ պատերազմի վտանգի մասին կանխատեսումը չափազանցված էր։ Բայց այն օրերին դա կարող էր եւ լուրջ ընդունվել։ Այդ դեպքում դարձյալ անհնարին է, որ Ռուսաստանը չօգներ մեզ բացահայտելու իր ռազմավարական հակառակորդների դահճային դիմագիծը։ Այդպիսի առիթ բաց թողնելն ուղղակի անտրամաբանական կլիներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետեւաբար, եթե հոկտեմբերի 27-ը որեւէ այլ պետության գործն է, իսկ Ռուսաստանը, իմանալով այդ մասին, լռում է, ապա տվյալ պարագայում դա հավասարազոր է ոճրագործությանը մասնակից լինելուն։ 1999 թվի հոկտեմբերին Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում էր անելու ինքնուրույն մի քայլ, որը Ռուսաստանում գնահատվել է որպես խուսանավում, անկախացում, հեռացում իրենց շահերից։ Հայաստանը, հավանաբար, տրորել էր «կառավարելիության» սահմանագիծը։

Երկու երկրներում էլ լավ գիտեին, թե անցնող տասնամյակում ինչ դեր է խաղացել Ռուսաստանը Հայաստանի կյանքում։ Հենց այդ դերակատարության ընկալումն էլ չգրված իրավունք էր վերապահում Ռուսաստանին՝ ակնկալելու, որ առանց իրեն չլուծվեն տարածաշրջանային կարեւոր հարցեր։ Հավանաբար, Հայաստանի ղեկավարությունն իր կատարելիք քայլով զայրույթ է առաջացրել Ռուսաստանի ղեկավարության մոտ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով