«Իշխանությունը զավթածների ռեժիմը մտասևեռման պաթոլոգիկ դաշտում է արդեն».Գևորգ Գևորգյան

Իրավական ընթացակարգի նշույլներ անգամ չպարունակող մեղադրանքների արագությունը, շտապողականությունը աբսուրդի սահմաններից է նույնիսկ անցել, իշխանությունը զավթածների ռեժիմը մտասևեռման պաթոլոգիկ դաշտում է արդեն:

Հիմա էլ թիրախավորել են Վազգեն Մանուկյանին, ընդ որում հետևյալ սցենարով՝ պատգամավորի միջնորդությամբ, ոճրագործ ահաբեկչի խոսքով, Նիկոլի ախորժակով: Եթե հաշվի առնենք, թե որ ուժերն են այս իշխանության հենարանը. Սասնա ծռեր, սորոսկան հատված, ԼԳԲՏ համայնք, աղանդավորական կառույցներ, ապա հասկանալի է դառնում, որ ապազգային ուժերի պետությունը քանդելու, ազգի ողնաշարը կոտրելու ծրագիրը իր վերջնաժամկետին (deadline) է մոտենում, քայլածները ցայտնոտի մեջ են, հաշվետու են իրենց իշխանության բերած կենտրոնների առջև:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երազում թե արթմնի՝ արդեն ողնաշարով են զգում. Սուր բարձրացնողը սրից է ընկնում:

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի  ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով