«Երբ էշ Ֆելոյին մատնանշում են իր էշությունը».Արտյոմ Խաչատրյան

Երբ էշ Ֆելոյին մատնանշում են իր էշությունը…

Սահմանադրական դատարանում մի ունիկալ ապրանք կա, որը փայլուն արտահայտում է ՀՀ երեք նախագահների կադրային քաղաքականության խայտառակ վրիպումները: Խոսքը Թոխյան Ֆելիքսի մասին է:
Սրա հետ ուրախություն եմ ունեցել մի քանի տարի աշխատել Հայ-ռուսական համալսարանում: Նա ամբիոնի վարիչ էր իրավաբանական ֆակուլտետում, ես՝ ռեկտորի խորհրդական: Արմեն Դարբինյանը, ընդունելով ինձ աշխատանքի, խնդրեց ուշադրություն դարձնել իրավաբանական ֆակուլտետի վրա, որը լավ համբավ չուներ նախկին դեկան Արմեն Հարությունյանի շնորհիվ (խոսքը նախկին օմբուդսմենի մասին է, որի մականունը «Դոլար» էր, քանզի շատ էր այդ տղան սիրում փող, այսինքն՝ կաշառք): Դարբինյաննը նաև խնդրեց մտածել ուսումնական ծրագրերի մեջ թարմություն մտցնելու ուղղությամբ, նոր գաղափարներ էր ցանկանում իրագործել: Դե, ես էլ ի պաշտոնե մշտական աշխատանքային հարաբերությունների մեջ էի Թոխյան Ֆելիքսի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ կարճ ժամանակահատվածում պարզվեց, որ այս անձնավորությունը կատարյալ էշ է: Զարմացա, թե ով է սրան տարել Սահմանադրական դատարան: Պարզվեց, որ ՍԴ անդամ սա 1995թ. դարձավ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ (համենայն դեպս, այդպես էր ասում Էդուարդ Սանդոյանը, ՀՌՀ մեկ այլ ամբիոնի վարիչ, ֆինանսների նախկին նախարար): Հետո ես սկսեցի սրան ռեկտորին ուղղված գրություններում «էշ» անվանել: Գրում էի, օրինակ. «Армен Размикович обратился к ослу Фело с таким-то предложением… Осел Фело направил такую-то записку… և այլն»: Բնականաբար, Դարբինյանн էլ շատ շուտ հասկացավ, որ ՍԴ անդամը կատարյալ էշ է: Շատ շուտ մենք՝ ես ու էշ Ֆելոն, սկսեցինք կենսաբանական անհամատեղելիության նշաններ ցուցաբերել: Մի անգամ էշ Ֆելոն իր ամբիոնի ու ֆակուլտետի անունից ինձ պաշտոնական գրություն ուղարկեց՝ ի պատասխան իմ ինչ-որ առաջարկների: Սրա պատասխանի մեջ հայտնաբերեցի 50-ից ավելի տառասխալ, բայց չհանդարտվեցի: Գնացի կոլեգաներից մեկի՝ Կարինե Սահակյանցի, ՀՌՀ առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանի այրու մոտ, որը ռուսերենի մասնագետ էր, խնդրեցի սրա նամակը զննել և բոլոր քերականական սխալները ջրի երես հանել: Ինչևէ, Կարիեն, եթե հիշողությունս չի դավաճանում, հայտնաբերց 53 ուղղագրական, 68 կետադրական և 13 ոճաբանական սխալ, ինչը, հավատացեք, մի քիչ շատ է երեք էջանոց փաստաթղթի համար: Նշեցի այդ սխալները, բազմացրի բնօրինակը, հատուկ նամակ գրեցի ռեկտոր Դարբինյանին և ուղարկեցի, նրանից բացի, բոլոր պրոռեկտորներին, դեկաններին, ամբիոնի վարիչներին: Նամակում ասված էր, թե՝ Армен Размикович, от осла Фело и других завкафедр юридического факультета пришло письмо, где нами обнаружен целый склад грамматических ошибок… և այլն, հետո ներկայացրել էի իմ անհամաձայնությունը ֆակուլտետի ղեկավարների փաստարկների հետ: Բնականաբար, սրանք խայտառակվեցին, այդ դեպքից հետո էշ Ֆելոն ինձնից խուսափում էր, ճամփեն փոխում էր շենքի միջանցքներում, երբ ես էի հայտնվում:

Ինչի՞ համար եմ հիշում Թոխյան Ֆելոյի յուրահատուկ էշությունը բացահայտող այս դրվագը: Ուրեմն, ՍԴ անդամ-դատավոր էշ Ֆելոն այն երկուսից էր, որ իր արևին հատուկ կարծիք էր գրել Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման տակ: Իսկ այսօր տեղեկանում ենք, որ էշ Ֆելոն միակն էր ՍԴ 7 անդամներից, որը դեմ է քվեարկել դատարանի որոշմանը՝ Ազգային ժողովի դիմումը վարույթ չվերցնելու կապակցությամբ: Անգամ դատավոր Դիլանյանն է կողմ եղել, բայց ոչ էշ Ֆելոն:

Իսկ «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացման պատճառների մասին: Բացի ուսանողների դժգոհություններից ու Թոխյանի՝ դասերից պարբերական բացակայելու հանգամանքից, նոր ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը կարճ ժամանակում բազմաթիվ սխալներ ու Թոխյանի կողմից ցուցաբերված անգործությունն ապացուցող, ինչպես նաև վարկաբեկիչ փաստեր է հայտնաբերել, որոնք էլ իշխանությունները ներկայացրել են Ֆելիքս Թոխյանին՝ վերջինիս առաջ պայման դնելով՝ կա՛մ կողմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին, կա՛մ այդ տվյալները հասանելի կդարձնեն հանրությանն ու իրավապահներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ մեր աղբյուրի, հենց այդ հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ նախկին իշխանությունների հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող Ֆելիքս Թոխյանը հոկտեմբերի 14-ին Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին միակ կողմ արտահայտված դատավորը դառնա»: Թերթը նաև գրում է, որ Սերժ Սարգսյանն է փրկել էշ Ֆելոյի անիմաստ կյանքը՝ հոգալով նրա բուժման հսկայական ծախսը, ինչի շնորհիվ նա առ այսօր դեռ շնչում և յոնջա է ուտում:

Հիմա զարմանում են իրավապահ և Փաշինյան Նիկոլի՝ շանտաժով զբաղվող հատուկ ծառայությունների վրա: Ինչո՞ւ երկար-բարակ փնտրել ինչ-որ կոմպրոմատներ Թոխյան Ֆելիքսի վրա, նրան վարկաբեկող փաստեր որոնել, նրա անիմաստ կյանքից խայտառակ դրվագներ պեղել, եթե Թոխյան Ֆելոն քայլող խայտառակություն է և կատարյալ էշ:

Կարծում եմ, տիկին Կարինե Սահակյանցը պահպանած կլինի ՀՌՀ ամբիոնի վարիչ Թոխյանի ստորագրությամբ խայտառակ պաշտոնական նամակի բնօրինակը, կարելի էր նրանից դա վերցնել, և էշ Թոխյան Ֆելոն այդ սարսափից կստորագրեր ցանկացած փաստաթղթի տակ:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով