Դու այ դասալիք,առհասարակ Արցախի անունը տալուց ոտքի կանգնի, էտ դատարկ գլուխտ խոնարհի, նոր փորձի արտաբերես Արցախ անունը

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մամուլի խոսնակ էս ինչ էս, էս ցինիզմովդ թշնամուն է՞ս հաճոյանում։ Այ տղա քեզ թափ տուր ուշքի արի։ Արցախը քո համար խաղալիք չի, հանուն Արցախի ազատագրման կյանքեր և ճակատագրեր են դրվել զոհասեղանին, իսկ Արցախի սահմանը արյունով է գծված։ Դու այ դասալիք, անհայրենիք, սրբապիղծ առհասարակ Արցախի անունը տալուց ոտքի կանգնի, էտ դատարկ գլուխտ խոնարհի, նոր փորձի արտաբերես Արցախ անունը։ Խոսքս վերաբերվումա յուրաքանչյուրիդ ով կփորձի անգամ կատակել թե՛ Արցախի և թե՛ առհասարակ զինվորականի մասին։ Խելքներդ գլուխներդ հավաքեք, քո ու քո նմանի մուտքը դեպի Արցախի Հանրապետություն առհասարակ պետքա արգելել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով