«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 31-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Չարենցի, Միքայելյան, Նալբանդյան փողոցների, Արծվաքար թաղամասի սկզբնամասի, Լճաշեն և Ծակքար գյուղերի մի հատվածի, Զովաբեր գյուղի, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Չկալովկա գյուղի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նիզամու և Գարեգին Նժդեհի փողոցների հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: